Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ի կողմից առգրավված նավի վրա գտնվող Իրանի քաղաքացիները կվերադարձվեն Պակիստանի միջնորդությամբ․ այս մասին իր Facebook-ի էջում հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը։
Ըստ նրա՝ Հնդկական օվկիանոսում ԱՄՆ-ի կողմից կալանված «Դավինա» տանկերի վրա գտնվող 22 իրանցի քաղաքացիները, ինչպես նաև ութ ձկնորսները, որոնց նավակը ծանծաղուտի մեջ է ընկել և որոնք փրկվել են, կհանձնվեն Իրանին։