Սա իշխանության վախերի մասին է. Ղազինյանը` իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին

https://arm.sputniknews.ru/20260617/sa-ishkhanutjan-vakheri-masin-e-ghazinjany-iren-andzernmkheliutjunic-zrkelu-masin-103575154.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/15/91530084_198:0:1398:900_1920x0_80_0_0_9274990f425f19622182b89a9ac1eae8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, դավիթ ղազինյան, արամ վարդևանյան

հայաստան, դավիթ ղազինյան, արամ վարդևանյան

Բաժանորդագրվել

Դավիթ Ղազինյանը հերքեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պնդումը, թե ինքը ընտրակաշառք է տվել։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա փակ նիստը գործող իշխանության վախերի մասին է։ ԿԸՀ–ի շենքի մոտ այս հայտարարությունն արեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը։

Հանձնաժողովը քննում է Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին դիմումը, որը ներկայացրել է ՀՀ դատախազությունը։ Դիմումի քննությունը հիմնված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի` հունիսի 5–ին հրապարակած ձայնագրության վրա, որտեղ իբր խոսվում է Ղազինյանի կողմից ինչ–որ մեկին 1 մլն 400 հազար դրամ ընտրակաշառք տալու մասին։

Ղազինյանը նախ հերքեց հակակոռուպցիոն կոմիտեի այս պնդումը, ապա նշեց, որ այսօրվա նիստից որևէ ակնկալիք չունի։ Նա համոզված է, որ հանձնաժողովը համաձայնություն տալու է իրեն անձեռնմխելիությունից զրկելու համար։

«Այդ ձայնագրությունն աբսուրդ է։ Չգերագնահատելով ինձ` ես կարծում եմ, որ այս նիստը կապված է և՛ իմ անձի, և՛ մեր քաղաքական ուժի հետ»,– ընդգծեց Ղազինյանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանն էլ նշեց, որ այս գործի հանգամանքները հանրայնացվել և, ըստ էության, նախաքննական գաղտնիքը բացահայտվել է հենց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, ուստի ԿԸՀ նիստի փակ լինելու հանգամանքն առնվազն տարօրինակ է։

«Ձայնագրությունը հրապարակվել է հունիսի 5–ին, այսինքն` հունիսի 5–ից սկսած հանրային ի՞նչ ոչ պատշաճ վարքագծի մասին կարող է խոսք լինել, որ մի հատ էլ քննարկվի Ղազինյանին կալանավորելու հարցը։ Ղազինյանն այս ընթացքում միշտ հասանելի է եղել, միշտ շփման մեջ է եղել լրագրողների հետ»,– նշեց Վարդևանյանը։

Ի դեպ, այսօր ԿԸՀ–ն կքննարկի նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Վահե Եղիազարյանին անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն տալու հարցը։

Leave a comment