Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ն քննարկում է Հորմուզի նեղուցով անցումը վճարովի դարձնելու հարցը՝ ամերիկյան ռազմանավերի ուղեկցությամբ, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Սպիտակ տունը ուսումնասիրում է այնպիսի տարբերակներ, որոնք կխրախուսեն նավատերերին և ապահովագրողներին օգտվել Հորմուզի նեղուցից՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցությունների ֆոնին։
Մասնավորապես, քննարկում է ընթանում նավերին այսպես կոչված «VIP անցագրեր» տրամադրելու հարցը՝ վճարի դիմաց արագացված անցում նեղուցով՝ ամերիկյան ռազմանավերի ուղեկցությամբ։