Այսպես որ շարունակվի, կարելի է փակել դատախազություն, քննչական, դատարան`Փաշինյանին նշանակել «գլխավոր դահիճ», որը լայվերով մեղադրական դատավճիռներ կարձակի, ինքն էլ կիրականացնի. «Հրապարակ»

Այսպես որ շարունակվի, Հայաստանում կարելի է փակել դատախազություն, քննչական, դատարան` Նիկոլ Փաշինյանին նշանակել «գլխավոր դահիճ», որը լայվերով մեղադրական դատավճիռներ կարձակի, պատիժներ կսահմանի, ինքն էլ կիրականացնի:

Նախընտրական փուլում եւ ընտրությունների օրվանից ի վեր Փաշինյանն ամեն օր խայտառակ ելույթներ է ունենում եւ «դատավճիռներ» արձակում. ընդդիմությունն ընտրակաշառք է բաժանել, ընդդիմությանն ընտրող քաղաքացիներն անխտիր ընտրակաշառք են վերցրել:

Այլեւս երկրում ո՛չ օրենքն է գործում, ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ անմեղության կանխավարկած կա, ո՛չ դատական իշխանությունների անկախությունից է որեւէ հետք մնացել: Երեկ տեղեկացանք, որ դատախազությունը միջնորդություն է տարել ԿԸՀ` Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Վահագն Հովակիմյանը, իհարկե, այս հանձնարարությունն էլ հնազանդորեն կկատարի: Բայց պարզ չէ, թե որն է Քոչարյանի մեղքը` ընտրություններին մասնակցե՞լը, Փաշինյանին համբալ ասե՞լը:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment