Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը կքննվի վաղը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կքննի վաղը` ժամը 15:00-ին։ Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով:

Leave a comment