Խանութի դուռը կոտրել էր և 700 հազար դրամ գողացել․ կասկածվող 21-ամյա երիտասարդը խոստովանել է արարքը. ՆԳՆ

Հասարակություն

16.06.2026 | 23:04

Երևանի Բաշինջաղյան փողոցում գտնվող խանութից 700 հազար դրամ գողանալու դեպքը բացահայտվել է։

Ոստիկանության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Շիրազի փողոցի 21-ամյա բնակիչը։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը հունիսի 9-ին ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, իսկ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են իրականացվում։

Leave a comment