Իսրայելը ԱՄՆ-ին խնդրել է ծանոթացնել Իրանի հետ կնքվելիք համաձայնագրի տեքստին, սակայն մերժում է ստացել։ Այս մասին հաղորդում է իսրայելական N12 հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Իսրայելի խնդրանքը՝ նախապես ծանոթանալու փաստաթղթի բովանդակությանը, ԱՄՆ-ի կողմից մերժվել է։
Իրանն ու ԱՄՆ-ը հունիսի 15-ի գիշերը հաստատել են, որ ավարտել են փոխըմբռնման հուշագրի մշակումը, որը նախատեսվում է ստորագրել Շվեյցարիայում հունիսի 19-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-Իրան հուշագրի ստորագրումը տեղի կունենա Բյուրգենշտոկում։