Ողբերգական ավտովթար Արարատում. կա 1 զոհ, 4 վիրավորներից 3-ն անչափահաս են

Բաժանորդագրվել

Жիրավորներից մեկը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Արարատի մարզի Լանջառ գյուղի վարչական տարածքում այսօր բախվել են իրանական համարանիշներով «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը։ Վթարի հետևանքով 1 մարդ մահացել է, իսկ 4 վիրավորներից 3-ը անչափահաս են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը»:

Նշվում է, որ վիրավորներից մեկը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Leave a comment