https://arm.sputniknews.ru/20260616/datarany-merzhec-tiran-khachatrjani-nkatmamb-qreakan-hetapndumy-dadarecnelu-mijnvordutjuny-103566376.html
Դատարանը մերժեց Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը
Դատարանը մերժեց Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը
Sputnik Արմենիա
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել խուլիգանության հատկանիշներով։ 16.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-16T20:51+0400
2026-06-16T20:51+0400
2026-06-16T20:51+0400
տիրան խաչատրյան
դատարան
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/04/69561176_0:0:1600:901_1920x0_80_0_0_8a80e421442c00d113c0133767910b60.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։Լրատվամիջոցի հաղորդմամբ` Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Անի Դանիելյանի նախագահությամբ, այսօր մերժել է փաստաբանների միջնորդությունը, որի հիմքում դրվել է քրեական հետապնդման ժամկետների խախտման հարցը։Հիշեցնենք` Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին 2025 թվականի հունվարին մեղադրանք էր առաջադրվել՝ կապված 44-օրյա պատերազմի որոշ դրվագների հետ։ Նրան հունվարի 5-ին կալանավորեցին, ապա փետրվարի 18-ին խափանման միջոցը փոխվեց. կիրառվեց 10 մլն դրամ գրավ և բացակայելու արգելք։Այս տարվա հունիսի 5–ին փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնեց, որ Տիրան Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել իբրև թե 2023թ. սեպտեմբերին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ վարող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/04/69561176_65:0:1488:1067_1920x0_80_0_0_c0ee4a857be61b83f248c34f2f512214.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիրան խաչատրյան, դատարան, փաստաբան
տիրան խաչատրյան, դատարան, փաստաբան
Բաժանորդագրվել
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել խուլիգանության հատկանիշներով։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի։ Տեղեկությունը հայտնում է
«Փաստինֆոն»։
Լրատվամիջոցի հաղորդմամբ` Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Անի Դանիելյանի նախագահությամբ, այսօր մերժել է փաստաբանների միջնորդությունը, որի հիմքում դրվել է քրեական հետապնդման ժամկետների խախտման հարցը։
Հիշեցնենք` Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին 2025 թվականի հունվարին
մեղադրանք էր առաջադրվել՝ կապված 44-օրյա պատերազմի որոշ դրվագների հետ։ Նրան հունվարի 5-ին
կալանավորեցին, ապա փետրվարի 18-ին
խափանման միջոցը փոխվեց. կիրառվեց 10 մլն դրամ գրավ և բացակայելու արգելք։
Այս տարվա հունիսի 5–ին փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնեց, որ Տիրան Խաչատրյանին
նոր մեղադրանք է առաջադրվել իբրև թե 2023թ. սեպտեմբերին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ վարող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար: