«Ալիևը հատուկ էր ընտրել «դատավճռի» օրը». Թաթուլ Հակոբյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե վերանանք էմոցիոնալ մոտեցումներից և զուտ նայենք սառը իրապաշտությամբ, ապա Բաքվում Արցախի ղեկավարությանը տվել են առավելագույն դատավճիռ, որպեսզի կարողանան.
     ա/ մեր գերիներին մեզ վերադարձնել հնարավոր թանկ պայմաններով,
     բ/ Արևմուտքից ինչ-ինչ բաներ պոկելու նպատակով:
     Մենք կարող ենք ՀՀ իշխանություններին համակրել, հակակրել կամ անտեսել, բայց կա պարզ իրականություն. պաշտոնական Երևանի և Բաքվի միջև շփումներն ու գործարքները կդյուրացնեն գերիների հնարավոր շուտ վերադարձը:
     Մի բան էլ հավելեմ, որքան էլ ցինիկ, հայերենով՝ շնական հնչի. Ալիևը հատուկ էր ընտրել «դատավճռի» օրը: Վերջիվերջո, նա կարող էր «դատավճռի» օր ընտրել հենց այն պահը, երբ ինքն ու Փաշինյանը ստանում էին խաղաղության մրցանակ: Բայց նա «բարի» է գտնվել և խնայել է Փաշինյանին:
     Ալիևը երբեք չի մոռանալու, որ.
     ա/ Քոչարյանը ժամանակին վերևից է նայել իրեն,
     բ/ Սերժ Սարգսյանը լուրջ չի վերաբերվել իրեն,
     գ/ Փաշինյանը սպառնացել է ուղիղ խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ:
     Ալիևը մինչև հոգու խորքը խոցված է և նա քերելու, պոկելու է հնարավոր ամեն ինչ, և դա արվելու է Հայաստանի և նրա քաղաքացիների հաշվին»:

Leave a comment