https://arm.sputniknews.ru/20260616/kremln-aknkalum-e-vor-uitkvofy-rd-kzhamani-amni-ev-irani-mijev-hushagri-stvoragrumic-hetvo-103564073.html
Կրեմլն ակնկալում է, որ Ուիտկոֆը ՌԴ կժամանի ԱՄՆ–ի և Իրանի միջև հուշագրի ստորագրումից հետո
Կրեմլն ակնկալում է, որ Ուիտկոֆը ՌԴ կժամանի ԱՄՆ–ի և Իրանի միջև հուշագրի ստորագրումից հետո
Sputnik Արմենիա
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները հունիսի 14-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ համաձայնեցրել են մոտակա ժամանակներում Ուիտկոֆի և Քուշների այցը ՌԴ: 16.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-16T20:06+0400
2026-06-16T20:06+0400
2026-06-16T20:07+0400
ռուսաստան
ամն
ջարեդ քուշներ
սթիվեն ուիտկոֆ
յուրի ուշակով
դոնալդ թրամփ
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/03/96475720_0:202:3155:1978_1920x0_80_0_0_791c6199008ee29492080ad4ce0a37b8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Կրեմլն ակնկալում է, որ ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները Ռուսաստան կժամանեն ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրումից հետո, որը նախատեսված է հունիսի 19-ին Ժնևում: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հունիսի 14-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում համաձայնեցրել են Ուիտկոֆի և Քուշների այցը ՌԴ։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանն էլ պատասխան հարվածներ հասցրեց Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հունիսի 14-ին հայտարարեց, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում։ Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին։
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/03/96475720_248:0:2977:2047_1920x0_80_0_0_37fa99b427b549f1dcaf1469ea3adc5a.jpg.webp
ռուսաստան, ամն, ջարեդ քուշներ, սթիվեն ուիտկոֆ, յուրի ուշակով, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին
ռուսաստան, ամն, ջարեդ քուշներ, սթիվեն ուիտկոֆ, յուրի ուշակով, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները հունիսի 14-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ համաձայնեցրել են մոտակա ժամանակներում Ուիտկոֆի և Քուշների այցը ՌԴ:
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Կրեմլն ակնկալում է, որ ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները Ռուսաստան կժամանեն ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրումից հետո, որը նախատեսված է հունիսի 19-ին Ժնևում: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Նախագահներ Թրամփի և Պուտինի զրույցից հետո ակնկալում ենք, որ հուշագրի ստորագրումից հետո հնարավորություն կառաջանա, որպեսզի Ուիտկոֆն ու Քուշները ժամանեն Մոսկվա՝ հանդիպելու մեր ղեկավարության հետ», – ասել է Ուշակովը:
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հունիսի 14-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում համաձայնեցրել են Ուիտկոֆի և Քուշների այցը ՌԴ։