Ռուսական շուկայից զրկվելն ինչ գին կունենա մեր տնտեսության համար․ ԿԲ նախագահի պատասխանը

https://arm.sputniknews.ru/20260616/rusakan-shukajic-zrkveln-inch-gin-kunena-mer-tntesutjan-hamar-parzabanum-e-kb-nakhagahy-103547582.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0a/89934341_179:0:1379:900_1920x0_80_0_0_7f05bb6bf019621b79a3b1714ff4160d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, ապրանք, շուկա, մարտին գալստյան

հայաստան, ռուսաստան, ապրանք, շուկա, մարտին գալստյան

Բաժանորդագրվել

Մի շարք ապրանքատեսակների գծով հնարավոր է առաջարկի ավելացում։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Եթե չհաջողվի ռուսական շուկան փոխարինել այլ շուկաներով, ապա հնարավոր է որոշ ապրանքների գնանկում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ–ի գնահատմամբ՝ գնանկումային ազդեցությունը կարող է լինել մինչև 0,6 տոկոս։

«Այսինքն՝ այդ ապրանքները մնալու են Հայաստանում, առաջարկն ավելանալու է։ Բանջարեղեն, հանքային, գազավորված ջրեր, ալկոհոլային խմիչքների որոշակի մաս, կորիզավորներ՝ այստեղ որոշակի զգայունություն ունենք, ու կարող է՝ գնանկումային երևույթներ ունենանք»,- նշեց Գալստյանը։

Նրա խոսքով` եթե հնարավոր եղավ փոխարինել ռուսական շուկան, այսինքն՝ արտահանումը չտուժեց, ապա այս էֆեկտներն ավելի մեղմ կլինեն։

Հիշեցնենք` հունիսի 11–ին հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից սահմանափակում է կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը Հայաստանից և դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Արգելքն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող հատուկ ալգորիթմ մշակվի։
Մինչ այդ Ռոսսելխոզնադզորը ժամանակավորապես սահմանափակել էր Հայաստանից ՌԴ ծաղկային արտադրանքի ներմուծումը։
Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։ Մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ մտցրեց։
Հունիսի 2-ից սահմանափակվել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։

Leave a comment