2025 թվականի արդյունքներով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,886 տրլն դրամ (2024 թվականի համեմատ աճը՝ 11%), իսկ ծախսերը հասել են 3,3 տրլն դրամի։ Այդ մասին հունիսի 16-ին Ազգային ժողովի նիստում, Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Պետբյուջեի դեֆիցիտը գրանցվել է ՀՆԱ-ի 3,7%-ի մակարդակում, իսկ երկրի արտաքին պարտքը տարվա վերջի դրությամբ կազմել է 14,531 մլրդ դոլար։
Հայաստանի պետական բյուջեի կատարման 2025 թվականի հիմնական ցուցանիշները՝
եկամուտներ՝ 2 տրլն 886 մլրդ 500 մլն դրամ (2024 թվականի ցուցանիշների համեմատ աճը՝ 307 մլրդ դրամ),
ծախսեր՝ 3 տրլն 300 մլրդ դրամ,
դեֆիցիտ՝ ՀՆԱ-ի 3,7%,
արտաքին պարտք՝ 14 մլրդ 531 մլն դոլար (2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ),
մակրոտնտեսական աճ՝ տնտեսությունն աճել է 7,1%-ով (2021-2025 թվականներին միջին տարեկան աճը կազմել է 7,9%)։
News.am