«Միասնության թևերը» կդիմի ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով

https://arm.sputniknews.ru/20260616/miasnutjan-tevery-kdimi-sd-yntrutjunneri-ardjunqnern-anvaver-tshanachelu–pahanjvov-103541036.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/10/103541486_51:0:1192:856_1920x0_80_0_0_5cf0239ee6e8d51f79b133436313f27b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«միասնության թևեր» նախաձեռնություն, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ազգային ժողովի ընտրություններ

«միասնության թևեր» նախաձեռնություն, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ազգային ժողովի ընտրություններ

Բաժանորդագրվել

Լիպարիտ Դրմեյանը խոսքով` իշխանական ապարատի կողմից կիրառված ճնշումների պատճառով խախտվել է քաղաքացիների ընտրության ազատությունը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. «Միասնության թևեր» կուսակցությունը դիմելու է Սահմանադրական դատարան՝ հունիսի 7–ին կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու ու վերաքվեարկություն նշանակելու պահանջով։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը։

«Այնտեղ կետեր կան, թե Սահմանադրական դատարանն անվավեր ճանաչելուց հետո ինչ գործողություններ է իրականացնում։ Մեր պահանջն է, որ ՍԴ-ն անվավեր ճանաչի ԿԸՀ–ի՝ ԱԺ ընտրությունները կայացած համարելու և մանդատների բաշխման վերաբերյալ հունիսի 14–ի որոշումը»,– ասաց նա։

Դրմեյանը ՍԴ դիմելու պահանջի հետ կապված այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ չեն ցանկանում բացահայտել իրենց ամբողջ գործիքակազմը։ Նրա խոսքով՝ կուսակցությունը զուգահեռ մի քանի այլ իրավական գործընթացներ է իրականացնելու։ Նա կրկին շեշտեց, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ընտրողների իրական կամքը։

«Չեն արտահայտում այն հիմքով, որ նախընտրական ամբողջ ընթացքում ՔՊ-ի և իշխանական ապարատի կողմից ընտրողների վրա կիրառվել են այնպիսի միջոցներ, որ նրանք չեն կարողացել ազատ արտահայտել իրենց կամքը։ Խախտվել է Սահմանադրությամբ պաշտպանվող ընտրության ազատությունը», – շարունակեց Դրմեյանը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ավելի վաղ հայտնել էր, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը կկարողանան դիմել Սահմանադրական դատարան հունիսի 19–ին։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։
Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Leave a comment