Կարևորվել է ՍԾՏՀԿ-ի և դրա մարմինների ու մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը. ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է կառույցի անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին


Հունիսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը տեսակապի ձևաչափով մասնակցել և ելույթով հանդես է եկել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է ՀՀ կողմից տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանը և տնտեսական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված կառուցողական օրակարգին:

Կարևորվել է ՍԾՏՀԿ-ի և դրա մարմինների ու մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է, որ Հայաստանը, հանդիսանալով Մշակույթի, Զբոսաշրջության և Մաքսային հարցերով ՍԾՏՀ աշխատանքային խմբերի համակարգող երկիր, պատրաստ է ներդնել իր ջանքերն այս ոլորտներում նպատակային համագործակցության խթանման նպատակով:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ողջունել է Հունաստանի Հանրապետության կողմից ՍԾՏՀԿ նախագահության ստանձնումը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը Կազմակերպության շրջանակներում սերտ համագործակցության և կառուցողական ներգրավվածության ապահովմանը:

Դիտումների քանակ3

Leave a comment