Արմեն Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն անդրադարձել են խաղաղության գործընթացին ու վերջին զարգացումներին

Փետրվարի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և անդրադարձել հարաբերությունների հետագա զարգացմանը:

Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն նաև անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու վերջին զարգացումներին:

Այդ համատեքստում Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային փոխկապակցվածության և ենթակառուցվածքային զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև ՀՀ ջանքերը՝ ուղղված խաղաղության ինստիտուցիոնալացմանը:

ՀՀ անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment