https://arm.sputniknews.ru/20260615/araghchin-hastatum-e-irani-ev-amn-i-patvirakutjunnery-karvogh-en-handipel-hunisi-19in-103530572.html
Արաղչին հաստատում է` Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները կարող են հանդիպել հունիսի 19–ին
Արաղչին հաստատում է` Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները կարող են հանդիպել հունիսի 19–ին
Sputnik Արմենիա
Արաղչին չի հստակեցրել, թե ովքեր են ներկայացնելու կողմերին, սակայն հայտնի է, որ իրանական պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր… 15.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-15T20:37+0400
2026-06-15T20:37+0400
2026-06-15T20:57+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
աբբաս արաղչի
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99254276_0:0:1280:721_1920x0_80_0_0_68f73ee42fc5bddfc3870c2a44f48f23.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների ղեկավարները կարող են հանդիպում անցկացնել ուրբաթ օրը` հունիսի 19–ին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 15-ի գիշերը հաստատել են հուշագրի շուրջ աշխատանքների ավարտը, հուշագիրը պետք է ստորագրվի Շվեյցարիայում հունիսի 19-ին։ Ինչպես նշել էր իրանական կողմը, այն ենթադրում է ռազմական գործողությունների ավարտ բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։Նա չի հստակեցրել, թե ովքեր են ներկայացնելու կողմերին, սակայն իրանական պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը։ Ապրիլին Իսլամաբադում կայացած բանակցությունների ժամանակ ամերիկյան կողմը գլխավորում էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։Հուշագրի ստորագրումից հետո, ինչպես նշել էր Իրանի արտաքին գործերի նախարարությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը պետք է 60 օրվա ընթացքում բանակցություններ վարեն վերջնական համաձայնագրի մշակման համար, որի արդյունքը պետք է լինի իրանական միջուկային խնդրի լուծումը և ԱՄՆ պատժամիջոցների չեղարկումը։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99254276_143:0:1280:853_1920x0_80_0_0_f535623c601602035b45fa61da048587.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի, բանակցություններ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի, բանակցություններ
Արաղչին չի հստակեցրել, թե ովքեր են ներկայացնելու կողմերին, սակայն հայտնի է, որ իրանական պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների ղեկավարները կարող են հանդիպում անցկացնել ուրբաթ օրը` հունիսի 19–ին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 15-ի գիշերը հաստատել են հուշագրի շուրջ աշխատանքների ավարտը, հուշագիրը պետք է ստորագրվի Շվեյցարիայում հունիսի 19-ին։ Ինչպես նշել էր իրանական կողմը, այն ենթադրում է ռազմական գործողությունների ավարտ բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։
«Հավանաբար, ուրբաթ օրը Շվեյցարիայում տեղի կունենա պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը և կստորագրվի համաձայնագիրը։ Դրանից հետո կկայանա բանակցությունների հաջորդ փուլի առաջին ռաունդը»,-ասել է Արաղչին, նրա խոսքերը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Նա չի հստակեցրել, թե ովքեր են ներկայացնելու կողմերին, սակայն իրանական պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը։ Ապրիլին Իսլամաբադում կայացած բանակցությունների ժամանակ ամերիկյան կողմը գլխավորում էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Հուշագրի ստորագրումից հետո, ինչպես նշել էր Իրանի արտաքին գործերի նախարարությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը պետք է 60 օրվա ընթացքում բանակցություններ վարեն վերջնական համաձայնագրի մշակման համար, որի արդյունքը պետք է լինի իրանական միջուկային խնդրի լուծումը և ԱՄՆ պատժամիջոցների չեղարկումը։