ՔՊ–ն կարող է դիմել պատգամավորներ «առևանգելու» պրակտիկային` 2/3–ի ակնկալիքով. Բադալյան

https://arm.sputniknews.ru/20260615/qpn-karvogh-e-dimel-patgamavvorner-arevangelu-praktikajin-23i-aknkaliqvov-badaljan-103516858.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1177/99/11779907_131:0:1551:1065_1920x0_80_0_0_c0d9cf57946351d2c407b5b6fa8218ed.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հակոբ բադալյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ազգային ժողովի ընտրություններ

հակոբ բադալյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ազգային ժողովի ընտրություններ

Բաժանորդագրվել

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը հատկանշական է համարում, որ ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակման օրը Հայաստան է ժամանել Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հաշվի առնելով ՀՀ խորհրդարանական պրակտիկանում այլ ֆրակցիաներից պատգամավորներ «առևանգելու» պրակտիկան` քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը չի բացառում, որ «Քաղաքացիական պայմանագիրը» նոր ձևավորված խորհրդարանում սահմանադական մեծամասնության ապահովման համար տարբեր ճնշումների կամ այլ միջոցներով փորձի հասնել սահմանադրական մեծամասնության։

Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
«Իհարկե, սահմանադրական մեծամասնություն ՔՊ–ն չստացավ, բայց ստացավ հնարավորություն 3/5-ի, որը չլինելու պարագայում Հայաստանում անկասկած լինելու էր որակապես այլ քաղաքական իրավիճակ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բադալյանը` հավելելով, որ 3 ընտրատեղամասերում վերահաշվարկից հետո ընտրությունների արդյունքները չեղարկելով՝ իշխանությունը խաղից դուրս թողեց 4 տոկոսը հաղթահարող ԲՀԿ–ին` ապահովելով իր համար գոնե 3/5-ի նշաձողը, ինչը թույլ է տալիս մի շարք կարևոր հարցերում կայացնել միանձնյա որոշումներ և կախված չլինել ընդդիմությունից։

Հակոբ Բադալյանը հատկանշական է համարում, որ ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակման օրը, հրապարակելուց փաստացի ժամեր առաջ Հայաստան է ժամանում Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Եթե, օրինակ, հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում սպառնում էր հանրությանը, որ եթե ինքը չունենա սահմանադրական մեծամասնություն, ապա կլինի պատերազմ, ապա այս պարագայում այդ ժամանակագրական զուգահեռը, երբ Հաջիևը ընտրության վերջնական արդյունքը հայտարարելուց ժամեր առաջ գալիս է Հայաստան, դառնում է շատ հատկանշական, և այդ զուգահեռը անշուշտ հարց է առաջացնում` արդյոք Հաջիևի այցը Երևան պատահական է համընկել ԿԸՀ վերջնական հայտարարության օրվա հետ»,– հռետորական հարցադրում է անում Բադալյանը։

Անդրադառնալով ընդդիմության հնարավոր փողոցային պայքարի մասին քննարկումներին` Հակոբ Բադալյանը նշում է, որ դրա արդյունավետությունը պայմանավորված է բազմաթիվ մեծ ու փոքր հանգամանքներից, բայց անձամբ իր դիտարկմամբ, փողոցային արդյունավետ պայքարի և դրա միջոցով իրավիճակն էապես փոխելու հնարավորություն և ռեսուրս այս պահին կա։

Հավելենք, որ ըստ ԿԸՀ-ի հրապարակած վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Leave a comment