Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները. ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը տեղեկացնում է, որ մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները։

«Վայոց ձորի, Կոտայքի (Հրազդան) և Արագածոտնի մարզերի անտառային տարածքներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ն իրականացնում է օդային կենսաբանական մշակումներ՝ պաշտպանելու անտառները տերևակեր վնասատուներից։ Մշակման է ենթարկվում շուրջ 9000 հա անտառ։
Կիրառվում են շրջակա միջավայրի համար անվտանգ կենսաբանական նյութեր, որոնք նպաստում են անտառների առողջության պահպանմանն ու կենսաբազմազանության պաշտպանությանը։

Անտառները պահպանելու համար անհրաժեշտ է ոչ միայն արձագանքել առկա խնդիրներին, այլև կանխել դրանց խորացումը։ Կենսաբանական պայքարի միջոցառումներն այդ նպատակին ծառայող արդյունավետ լուծումներից են։

Աշխատանքները նախատեսվում է շարունակել մինչև հունիսի 30-ը»,- սոցցանցի իր էջում գրել է նա։

Leave a comment