Հայաստանում ընտրությունների արդյունքները որոշակի առումով կասկածելի են. Սերգեյ Նարիշկին

Sputnik Armenia. Հայաստանում ընտրությունների արդյունքները որոշակի առումով կասկածելի են: Հանրապետությունում իրավիճակը բարդ է, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ «Դրա համար էլ նման շատ, ես կասեի, կենդանի քաղաքական գործընթացներ են, դրանք շարունակվելու են»։

Նարիշկինի խոսքով՝ ՀՀ իշխանությունները սխալ կգործեն, եթե կենտրոնանան միայն Արևմուտքի աջակցության վրա:

«Նման սցենարի դեպքում երկրի ներսում իրավիճակը կվատանա, կառաջանան լրացուցիչ խոչընդոտներ և դժվարություններ երկրի տնտեսական զարգացման գործում»,– ասել է  Սերգեյ Նարիշկինը։

Նարիշկինն, այնուամենայնիվ, հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ողջամիտ քայլերի կգնա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment