Յուրի Վարդանյանի 70-ամյակն է. նախարարը հարգանքի տուրք է մատուցել ծանրորդի հիշատակին

https://arm.sputniknews.ru/20260615/juri-vardanjani-70-amjakn-e-nakharary–harganqi-turq-e-matucel-tsanrvordi-hishatakin-103525160.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0f/103524099_167:0:1500:1000_1920x0_80_0_0_f8f2a85e438e1d3e91b77844f591e4d0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

յուրի վարդանյան, ծանրորդ, պանթեոն, հուշամեդալ

յուրի վարդանյան, ծանրորդ, պանթեոն, հուշամեդալ

Բաժանորդագրվել

Լեգենդար ծանրորդի 70-ամյակի կապակցությամբ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հուշամեդալ է թողարկել։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայկական ծանրամարտի լեգենդ, Օլիմպիական խաղերի, աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն Յուրի Վարդանյանն այս տարի կդառնար 70 տարեկան։ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ հոբելյանի կապակցությամբ անվանի մարզիկի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը։
Լեգենդար ծանրորդի 70-ամյակի կապակցությամբ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հուշամեդալ է թողարկել, որը Պանթեոնում ծաղիկներ խոնարհելուց հետո հանձնվել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

«Այն նախատեսված է սպորտի նվիրյալներին, ինչպես նաև հայկական ծանրամարտի զարգացմանն ու առաջընթացին նպաստող գործիչներին շնորհելու նպատակով»,- հայտնում են նախարարությունից։

Յուրի Վարդանյանը ծնվել է Լենինականում (Գյումրի) 1956 թ. հունիսի 13-ին: Համարվում է բոլոր ժամանակների աշխարհի մեծագույն ծանրորդներից մեկը, որի մարզական ձեռքբերումներն ու սահմանած ռեկորդները գրվել են համաշխարհային սպորտի պատմության մեջ։

Օլիմպիական ոսկի. 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերում Յուրի Վարդանյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը՝ դառնալով առաջին միջինքաշային ծանրորդը, ով երկամարտի արդյունքում հաղթահարեց լեգենդար 400 կիլոգրամի սահմանագիծը (405 կգ)։

Աշխարհի և Եվրոպայի առաջնություններ. Կարիերայի ընթացքում դարձել է աշխարհի 7-ակի և Եվրոպայի 5-ակի չեմպիոն։

Համաշխարհային ռեկորդներ. Իր ակտիվում ունի սահմանած 43 համաշխարհային ռեկորդ։

1985 թվականին նա պաշտոնապես ավարտեց իր ակտիվ մարզական կարիերան։

Պետական և հասարակական գործունեությունը. Մարզական կարիերայից հետո Յուրի Վարդանյանը ծավալել է պետական և դիվանագիտական գործունեություն։ 2009 թվականին նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական, 2013-2014 թվականներին զբաղեցրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը, իսկ ավելի ուշ՝ 2014-2017 թվականներին, հանդիսացել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։

Անվանի մարզիկը մահացել է 2018 թվականի նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ում, սակայն նրա մարմինը տեղափոխվել է հայրենիք և ամփոփվել Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։

Leave a comment