Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թեհրանը պետք է կարողանա առանց որևէ խոչընդոտի վաճառել նավթ և նավթաքիմիական արտադրանք Վաշինգտոնի հետ հուշագիր ստորագրելուց հետո՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Երբ հուշագիրը ստորագրվի, ինչը, ինչպես սպասվում է, տեղի կունենա ուրբաթ օրը, Իրանը պետք է կարողանա վաճառել նավթ և նավթաքիմիական արտադրանք»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին կիրակի օրը հաստատել են, որ փոխըմբռնման հուշագրի վրա աշխատանքներն ավարտվել են, և այն նախատեսվում է ստորագրել Շվեյցարիայում հունիսի 19-ին։