Այն ստեղծվել է 2020 թվականի պատերազմից հետո՝ միավորելու եւ աջակցելու պատերազմի հետեւանքով զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված հայորդիների երեխաներին:
Մեկ շաբաթ 5-ից 12 տարեկան շուրջ 300 երեխաներ Հայաստանի տարբեր մարզերից կհավաքվեն Հանքավանում գտնվող «Հայորդի» ճամբարում:
Նրանց օրերը կլցվեն ուրախ խաղերով, հայրենաճանաչմանն ուղղված դասընթացներով, համերգներով:
Ճամբարում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում թերապիաների անցկացումը, որի ժամանակ «Հայորդի» բարեգործական հիմնադրամի գործընկեր կազմակերպություններն աշխատում են երեխաների հետ՝ օգնելով հաղթահարել կորստի ցավը, պատերազմների թողած վերքերը:
Ճամբարի կազմակերպման ու իրականացման աշխատանքներում ներգրավված են զոհված հայորդիների կանայք, նախկին ճամբարների մասնակից երիտասարդներ, պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինվորներ:
Հուլիսի վերջին մեկնարկող ճամբարի համար ընթանում է դրամահավաք:
Աջակցել կարող եք հետեւյալ հաշվեհամարներով.
11815042199803 | հաշիվ
4318280100049102 | քարտ
100054058 | իդրամ
Ստացող՝ Հայորդի բհ
Մեկնարկել է «Հայորդի» ամենամյա ճամբարի դրամահավաքը
Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի վերջին արդեն վեցերորդ անգամ տեղի կունենա «Հայորդի» ամենամյա ճամբարը: