ԿԸՀ որոշումն աբսուրդային է. Հայկ Մամիջանյանը` ՀՀԿ–ի հետագա քայլերի մասին

https://arm.sputniknews.ru/20260615/kyh-vorvoshumn-absurdajin-e-hajk-mamijanjany-hhki-hetaga-qajleri-masin-103526279.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102396019_153:0:2428:1706_1920x0_80_0_0_cdffdbf9d379504e7f27b1ddd813bcf5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), հայկ մամիջանյան

հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), հայկ մամիջանյան

Բաժանորդագրվել

Հայկ Մամիջանյանը նշեց, որ ՀՀԿ գործադիր մարմնինը հունիսի 7–ի ընտրությունների լեգիտիմության մասին համապատասխան գնահատականը կտա հայտարարության տեսքով։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն աբսուրդային է համարում ԿԸՀ երեկվա որոշումն ու հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի այսօրվա հայտարարությունը։ Նա այդ մասին ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի բակում լրագրողների հետ զրույում ասաց նա։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ին և 12–ին անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի (10/51, 35/65 և 12/13) քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե։ ԿԸՀ նախագահը հուլիսի 14–ի նիստի ժամանակ հայտարարեց, որ այս ընտրատեղամասերում քվեարկությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները լքեցին նիստերի դահիճը։ Այսօր ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարություն տարածեց` նշելով` եթե վերաքվեարկությունը չի ապահովելու ազատ, հավասար և արդար արդյունք, ապա այն չպետք է նշանակվի։

Մամիջանյանի խոսքով` հունիսի 7–ի ընտրությունների լեգիտիմության մասին խոսելն աբսուրդ է, և այդ մասին համապատասխան գնահատականը ՀՀԿ գործադիր մարմնինը կտա հայտարարության տեսքով։

«Այնքան աբսուրդային է եղել ԿԸՀ երեկվա որոշումը, որ ժամանակը չի բավարարել ինչ–որ բան մտածելու, ու մի գիշերվա մեջ հորինել են այդ հիմարությունները։ Այս ամեն ինչը ծիծաղ է առաջացնում. ի՞նչ է նշանակում ՀՀ քաղաքացիների որոշումը բանի տեղ չդնել»,– ընդգծեց նա։

Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկությունը, իսկ հետո հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան։

Արդյունքների հրապարակումից հետո 6 ընդդիմադիր ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունը համատեղ հայտարարություն տարածեցին՝ չճանաչելով արդյունքներն ու երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունը դնելով «Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա»։

Leave a comment