https://arm.sputniknews.ru/20260615/kyh-vorvoshumn-absurdajin-e-hajk-mamijanjany-hhki-hetaga-qajleri-masin-103526279.html
ԿԸՀ որոշումն աբսուրդային է. Հայկ Մամիջանյանը` ՀՀԿ–ի հետագա քայլերի մասին
ԿԸՀ որոշումն աբսուրդային է. Հայկ Մամիջանյանը` ՀՀԿ–ի հետագա քայլերի մասին
Sputnik Արմենիա
Հայկ Մամիջանյանը նշեց, որ ՀՀԿ գործադիր մարմնինը հունիսի 7–ի ընտրությունների լեգիտիմության մասին համապատասխան գնահատականը կտա հայտարարության տեսքով։ 15.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-15T17:52+0400
2026-06-15T17:52+0400
2026-06-15T17:52+0400
հայաստան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
հայկ մամիջանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102396019_0:0:2560:1441_1920x0_80_0_0_5b9da2ec9996aa1efeaff27815b6477e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն աբսուրդային է համարում ԿԸՀ երեկվա որոշումն ու հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի այսօրվա հայտարարությունը։ Նա այդ մասին ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի բակում լրագրողների հետ զրույում ասաց նա։ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ին և 12–ին անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի (10/51, 35/65 և 12/13) քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե։ ԿԸՀ նախագահը հուլիսի 14–ի նիստի ժամանակ հայտարարեց, որ այս ընտրատեղամասերում քվեարկությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները լքեցին նիստերի դահիճը։ Այսօր ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարություն տարածեց` նշելով` եթե վերաքվեարկությունը չի ապահովելու ազատ, հավասար և արդար արդյունք, ապա այն չպետք է նշանակվի։Մամիջանյանի խոսքով` հունիսի 7–ի ընտրությունների լեգիտիմության մասին խոսելն աբսուրդ է, և այդ մասին համապատասխան գնահատականը ՀՀԿ գործադիր մարմնինը կտա հայտարարության տեսքով։Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկությունը, իսկ հետո հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան։Արդյունքների հրապարակումից հետո 6 ընդդիմադիր ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունը համատեղ հայտարարություն տարածեցին՝ չճանաչելով արդյունքներն ու երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունը դնելով «Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա»։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102396019_153:0:2428:1706_1920x0_80_0_0_cdffdbf9d379504e7f27b1ddd813bcf5.jpg.webp
հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), հայկ մամիջանյան
հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), հայկ մամիջանյան
Հայկ Մամիջանյանը նշեց, որ ՀՀԿ գործադիր մարմնինը հունիսի 7–ի ընտրությունների լեգիտիմության մասին համապատասխան գնահատականը կտա հայտարարության տեսքով։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն աբսուրդային է համարում ԿԸՀ երեկվա որոշումն ու հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի այսօրվա հայտարարությունը։ Նա այդ մասին ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի բակում լրագրողների հետ զրույում ասաց նա։
Մամիջանյանի խոսքով` հունիսի 7–ի ընտրությունների լեգիտիմության մասին խոսելն աբսուրդ է, և այդ մասին համապատասխան գնահատականը ՀՀԿ գործադիր մարմնինը կտա հայտարարության տեսքով։
«Այնքան աբսուրդային է եղել ԿԸՀ երեկվա որոշումը, որ ժամանակը չի բավարարել ինչ–որ բան մտածելու, ու մի գիշերվա մեջ հորինել են այդ հիմարությունները։ Այս ամեն ինչը ծիծաղ է առաջացնում. ի՞նչ է նշանակում ՀՀ քաղաքացիների որոշումը բանի տեղ չդնել»,– ընդգծեց նա։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկությունը, իսկ հետո հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան։