«Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ». Ալիև

«Ադրբեջանը վարում է վճռական քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը և պահպանմանը»։ Այս մասին նշվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշայում կայացած «Տարածաշրջանային ներդրումը գլոբալ անվտանգության մեջ. Խաղաղության կառուցում Հարավային Կովկասում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ելույթում։

Ալիևի խոսքով, անցյալ տարի Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Հարավային Կովկասում ամբողջությամբ փոխել են իրավիճակը։

«Այս համատեքստում իրականացվող Զանգեզուրի միջանցքը կկապի Ադրբեջանի հիմնական մասը նրա Նախիջևանի շրջանի հետ և կդառնա նաև Միջին միջանցքի հիմնական հատվածներից մեկը», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a comment