Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ժնևի հանդիպումից առաջ տարածաշրջանային երկրներ այցելություններ կկազմակերպվեն։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնագիրը։
Նա հայտարարել է, որ Լիբանանում պատերազմի ավարտը Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագրի անբաժանելի մասն է, և Իրանը գործնական քայլերով ցույց է տվել իր լրջամտությունը։
Բաղային նշել է, որ Ժնևի հանդիպումից առաջ տարածաշրջանային երկրներ այցելություններ կկազմակերպվեն, և այս հարցը ներառված է օրակարգում։
Արտգործնախարարության խոսնակը հավելել է, որ համաձայնագրի ստորագրման մեխանիզմի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն մոտ ժամանակներս։