Նա միջոցառումից վերադառնալուց հետո պետք է հաշվետվություն ներկայացնի վարչապետ աշխատակազմ և ՀՀ ԱԳ նախարարություն։
«Աննա Հակոբյանին 2026 թվականի հունիսի 26-ից հուլիսի 4-ը ներառյալ գործուղել ԱՄՆ` Նյու Յորք։ Նա մասնակցելու է Առաջին տիկնանաց համաշխարհային ակադեմիայի (Global First ladies academy) 4-րդ ամենամյա միջոցառմանը»,– նշված է որոշման մեջ։
Նշվում է, որ ըստ այդ որոշման` վարչապետի աշխատակազմը պետք է սահմանված կարգով ապահովի գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը։ Ներառվում է օրապահիկը` հունիսի 29-ից հուլիսի 3-ը ներառյալ Նյու Յորքում, իսկ հուլիսի 4-ին` տարանցիկ վայրում` Վիեննայում, ինչպես նաև գիշերավարձը` հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ (Նյու Յորք)։
Գործուղվողը վերադառնալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ՀՀ ԱԳ նախարարության և վարչապետի աշխատակազմ հաշվետվություն ներկայացնել։