Եթե ընտրակաշառք չբաժանվեր, ապա այդ ուժերը չէին հավաքի անհրաժեշտ տոկոսները. Վահե Հովհաննիսյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2025թ-ի համար ունեինք եկամուտների որոշակի ակնկալիքներ և 2025թ.-ի ավարտին պարզվեց, որ այդ եկամուտները ավելի մեծ են, քան մեր ակնկալիքները: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է հենց ընտրություններից առաջ թոշակները բարձրացվել։
«Տարին ավարտվելուց հետո, մենք փոխեցինք մեր կանխատեսումը 2026թ-ի եկամուտների հետ կապված: Ասեմ, որ մեր այս տարվա եկամուտները 36 միլիարդով ավելացրել ենք պլանավորվածի համեմատ: Տեսնելով, որ ունենք գումար, հասկացանք, որ արդար է՝ պետության զարգացման պտուղները նաև քաղեն մեր թոշակառուները, որոնք հիմա նվազագույն սպառողական զամբյուղից ավելի բարձր թոշակ են ստանում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին և Ազգային ժողով անցած քաղաքական ուժերին, նախարարը նշեց․ «Մենք ունենք համոզմունք, որ եթե ընտրակաշառք չբաժանվեր ապա այդ ուժերը չէին հավաքի անհրաժեշտ տոկոսները՝ որպեսզի անցնեին ԱԺ: Ընտրակաշառք բաժանող քաղաքական ուժերը բողոքելու ընդհանրապես բան չունեն, որ արդյնուքները այդպիսինն են եղել»,-ասաց նա:
Հովհաննիսյանը նշեց նաև, որ ընտրակաշառք բաժանելու ապացույցներ կան և վստահ է, որ այդ դեպքերը կգնան դատարան այդ ժամանակ էլ վճիռներն կլինեն: