Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կանանց միջազգային պատվիրակության այց կազմակերպել Բաքու

https://arm.sputniknews.ru/20260615/ruben-vardanjani-kiny-mtadir-e-kananc-mijazgajin-patvirakutjan-ajc-kazmakerpel-baqu-103515900.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/364/14/3641433_289:0:1249:720_1920x0_80_0_0_b42d416da139c293ddb9bc115ab3ad1f.png.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վերոնիկա զոնաբենդ, ռուբեն վարդանյան, բաքու, բանտ, բանտարկյալ, ադրբեջաներեն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, կին, պատվիրակություն

վերոնիկա զոնաբենդ, ռուբեն վարդանյան, բաքու, բանտ, բանտարկյալ, ադրբեջաներեն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, կին, պատվիրակություն

Բաժանորդագրվել

Զոնաբենդը շեշտել է, որ հայ գերիների միակ «մեղքն» այն է, որ ցանկացել են ապրել իրենց նախնիների հողում, խոսել իրենց մայրենի լեզվով և պահպանել իրենց մշակույթը։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ադրբեջանական բանտում գտնվող բարերար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու։ Այս մասին Զոնաբենդը հայտարարություն է տարածել։

«Ռուբենի խնդրանքով ես մտադիր եմ կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն, որը մոտ ապագայում կմեկնի Բաքու։ Դիմում եմ Ադրբեջանի օմբուդսման տիկին Սաբինա Ալիևային և նրա գրասենյակին՝ խնդրելով աջակցել այդ պատվիրակության այցին Բաքու, պաշտոնական հանդիպմանը, Ումբակիի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալներին տեսակցելուն և նրանց ընտանիքներից ծանրոցների, լուսանկարների, նամակների և օրենքով թույլատրված անձնական իրերի պաշտոնական փոխանցմանը։ Գերիների համար սա հիշեցում է, որ նրանք մոռացված չեն»,–գրել է Զոնաբենդը։

Նա ընդգծել է, որ այս նախաձեռնությունը քաղաքական ակցիա չէ: Սա բանտարկյալների ու նրանց ընտանիքների, նրանց ճակատագրով մտահոգ մարդկանց միջև առնվազն նվազագույն կապ վերականգնելու փորձ է։ Այդ կապն օգնում է մարդուն պահպանել իր արժանապատվությունը, առանց որի անհնար է խոսել հարևան ժողովուրդների միջև իրական և տևական խաղաղության մասին։

«Այս առումով, հաջորդ երկու շաբաթների ընթացքում մենք հավաքում ենք աջակցության նամակներ և լուսանկարներ Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների համար, որոնք ընտանիքների ծանրոցների հետ կփորձենք նրանց փոխանցել: Պատվիրակության կազմում ընդգրկված կանանց անունները կհրապարակվեն լրացուցիչ»,–նշել է նա։

Զոնաբենդը հիշեցրել է, որ 2023 թ․ սեպտեմբերից իր ամուսինն ապօրինի պահվում է Ադրբեջանում։ Նա ավելի քան երեք տարի զրկված է իր ընտանիքին, հարազատ մարդկանց տեսնելու հնարավորությունից: Այս ընթացքում ծնվել են նրա թոռնիկները, որոնց նա երբեք չի պահել իր գրկում։

«Ես սա գրում եմ որպես Ռուբեն Վարդանյանի կին, որպես մայր, որպես տատիկ և որպես մարդ, որն այլևս չի կարող լուռ սպասել՝ հետևելով տարբեր կառույցների բացատրություններին, թե ինչու չեն կարող գործել կամ ինչու չպետք է գործեն։ Խոսքը միայն Ռուբենի մասին չէ։ Եվս 18 հայ մնում է ադրբեջանական կալանքի տակ։ Նրանցից ոմանք վեց տարի չեն տեսել իրենց հարազատներին, նամակներ չեն ստացել, չեն լսել նրանց ձայնը կամ ձեռքում չեն պահել իրենց երեխաների ու թոռների լուսանկարները»,–նշել է նա։

Զոնաբենդը շեշտել է, որ նրանց միակ «մեղքն» այն է, որ ցանկացել են ապրել իրենց նախնիների հողում, խոսել իրենց մայրենի լեզվով և պահպանել իրենց մշակույթը։ Ըստ նրա` այսօր չափազանց հաճախ է թվում, թե հայ գերիների ճակատագիրն իրականում քչերին է հուզում՝ բացի իրենց ընտանիքներից։

Leave a comment