Ինձ չի անհանգստացնում այն, որ մենք 50 տոկոս չենք հավաքել․ ընդհակառակը՝ ուրախացնում է. Վահե Հովհաննիսյան

Ինձ չի անհանգստացնում այն, որ մենք 50 տոկոս չենք հավաքել․ ընդհակառակը՝ ուրախացնում է,  ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ է հայտնել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին արդյո՞ք խնդրահարույց չէ, որ խորհրդարանական ընտրություններից ՔՊ-ն մեծամասնությունչի ստացել:

Հարցին, թե ինչու ԿԸՀ-ն խնդրահարույց երեք ընտրատեղամասերում վերաքվեարկության որոշում չընդունեց, Փաշինյանի թիմակիցը պատասխանեց. «Ընտրակաշառք բաժանած քաղաքական ուժերը ընդհանրապես բողոքելու որևէ բան չունեն: Ընտրակաշառք բաժանելու ապացույցներ կան: Մենք ունենք համոզմունք, եթե ընտրակաշառքը չբաժանվեր, ապա այդ ուժերը չէին հավաքի այդ անհրաժեշտ տոկոսը, որպեսզի անցնեին խորհրդարան»:

Դիտարկմանը, որ ընդդիմությունն էլ մեղադրում է իշխանությանը, եթե թոշակը չբարձրացնեիք, գուցե այդքան ձայն չստանայիք, Հովհաննիսյանն արձագանքեց․ «Ով գիտի, ոնց են որոշելու, որ այդպես է, այսինքն՝ կառավարությունը ոչ մի լավ բան չպետք է անի»:

Leave a comment