ԱԴԾ–ն բացահայտել է ռուսական ընկերությունների բաժնետոմսերի ձեռքբերման խարդախ սխեմա

https://arm.sputniknews.ru/20260615/adtsn-bacahajtel-e-rusakan-ynkerutjunneri-bazhnetvomseri-dzerqberman-khardakh-skhema-103512661.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0f/103508866_213:0:1173:720_1920x0_80_0_0_6f7535ef2e2bfd22f52764d760abf546.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , видео

անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , видео

Բաժանորդագրվել

Դատարանի որոշմամբ երեք կասկածյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ երկուսի նկատմամբ նշանակվել է տնային կալանք։

ԱԴԾ աշխատակիցները բացահայտել են 7 միլիարդ ռուբլի արժողությամբ ռուսական ընկերությունների բաժնետոմսերի՝ հակապատժամիջոցների շրջանցմամբ ձեռքբերման խարդախ սխեմա։ Այս մասին հայտնում է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը:

«Անվտանգության դաշնային ծառայությունը խափանել է կիպրական «Mind Money Limited» բրոքերային ընկերության (նախկինում՝ «Zerich Securities Ltd.») ղեկավարների և նրանց հանցակիցների անօրինական գործունեությունը, որոնք ներքաշված են եղել ռուսական հեռահաղորդակցության, վառելիքային և էներգետիկական ընկերությունների ավելի քան 7 միլիարդ ռուբլի արժողությամբ բաժնետոմսերի խարդախության մեջ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ չարամիտները, խախտելով հակապատժամիջոցային օրենսդրությունը, իրավունք են ձեռք բերել ռուսական հանրային ընկերությունների բաժնետոմսերի նկատմամբ, որոնք վաճառվում էին արտասահմանյան ֆոնդային շուկաներում մինչև արգելքի սահմանումը:

Խարդախ սխեման իրացնելու նպատակով կասկածյալները հանցավոր համաձայնության են եկել «Investment Chamber» ՍՊԸ-ի ղեկավարության հետ և կեղծ փաստաթղթերի միջոցով փոխանակել ամերիկյան «սառեցված» ավանդային անդորրագրերը ռուսական ընկերությունների բաժնետոմսերի հետ՝ դրանով իսկ վերջիններիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։

Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության ՔՕ 159 հոդվածի 4-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):

Քրեական գործով մեղադրյալների՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բնակության վայրում և գրասենյակներում խուզարկություններ են կատարվել, առգրավվել են կապի սարքավորումներ, փաստաթղթեր, ռուս և օտարերկրյա իրավաբանական անձանց կնիքներ, կրիպտոդրամապանակներով թվային կրիչներ, ավելի քան 100 մլն ռուբլի գումար։

Դատարանի որոշմամբ երեք կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ երկուսի նկատմամբ նշանակվել է տնային կալանք։

Օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունները շարունակվում են։

Leave a comment