https://arm.sputniknews.ru/20260615/adtsn-bacahajtel-e-rusakan-ynkerutjunneri-bazhnetvomseri-dzerqberman-khardakh-skhema-103512661.html
ԱԴԾ–ն բացահայտել է ռուսական ընկերությունների բաժնետոմսերի ձեռքբերման խարդախ սխեմա
ԱԴԾ–ն բացահայտել է ռուսական ընկերությունների բաժնետոմսերի ձեռքբերման խարդախ սխեմա
Sputnik Արմենիա
Դատարանի որոշմամբ երեք կասկածյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ երկուսի նկատմամբ նշանակվել է տնային կալանք։ 15.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-15T13:03+0400
2026-06-15T13:03+0400
2026-06-15T13:03+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0f/103508866_0:0:1280:720_1920x0_80_0_0_a71cab0d74b19b3a1e331607a2683fab.jpg.webp
ԱԴԾ աշխատակիցները բացահայտել են 7 միլիարդ ռուբլի արժողությամբ ռուսական ընկերությունների բաժնետոմսերի՝ հակապատժամիջոցների շրջանցմամբ ձեռքբերման խարդախ սխեմա։ Այս մասին հայտնում է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը:Նշվում է, որ չարամիտները, խախտելով հակապատժամիջոցային օրենսդրությունը, իրավունք են ձեռք բերել ռուսական հանրային ընկերությունների բաժնետոմսերի նկատմամբ, որոնք վաճառվում էին արտասահմանյան ֆոնդային շուկաներում մինչև արգելքի սահմանումը:Խարդախ սխեման իրացնելու նպատակով կասկածյալները հանցավոր համաձայնության են եկել «Investment Chamber» ՍՊԸ-ի ղեկավարության հետ և կեղծ փաստաթղթերի միջոցով փոխանակել ամերիկյան «սառեցված» ավանդային անդորրագրերը ռուսական ընկերությունների բաժնետոմսերի հետ՝ դրանով իսկ վերջիններիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության ՔՕ 159 հոդվածի 4-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):Քրեական գործով մեղադրյալների՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բնակության վայրում և գրասենյակներում խուզարկություններ են կատարվել, առգրավվել են կապի սարքավորումներ, փաստաթղթեր, ռուս և օտարերկրյա իրավաբանական անձանց կնիքներ, կրիպտոդրամապանակներով թվային կրիչներ, ավելի քան 100 մլն ռուբլի գումար։Դատարանի որոշմամբ երեք կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ երկուսի նկատմամբ նշանակվել է տնային կալանք։Օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունները շարունակվում են։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0f/103508866_213:0:1173:720_1920x0_80_0_0_6f7535ef2e2bfd22f52764d760abf546.jpg.webp
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , видео
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , видео
Դատարանի որոշմամբ երեք կասկածյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ երկուսի նկատմամբ նշանակվել է տնային կալանք։
ԱԴԾ աշխատակիցները բացահայտել են 7 միլիարդ ռուբլի արժողությամբ ռուսական ընկերությունների բաժնետոմսերի՝ հակապատժամիջոցների շրջանցմամբ ձեռքբերման խարդախ սխեմա։ Այս մասին հայտնում է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը:
«Անվտանգության դաշնային ծառայությունը խափանել է կիպրական «Mind Money Limited» բրոքերային ընկերության (նախկինում՝ «Zerich Securities Ltd.») ղեկավարների և նրանց հանցակիցների անօրինական գործունեությունը, որոնք ներքաշված են եղել ռուսական հեռահաղորդակցության, վառելիքային և էներգետիկական ընկերությունների ավելի քան 7 միլիարդ ռուբլի արժողությամբ բաժնետոմսերի խարդախության մեջ»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ չարամիտները, խախտելով հակապատժամիջոցային օրենսդրությունը, իրավունք են ձեռք բերել ռուսական հանրային ընկերությունների բաժնետոմսերի նկատմամբ, որոնք վաճառվում էին արտասահմանյան ֆոնդային շուկաներում մինչև արգելքի սահմանումը:
Խարդախ սխեման իրացնելու նպատակով կասկածյալները հանցավոր համաձայնության են եկել «Investment Chamber» ՍՊԸ-ի ղեկավարության հետ և կեղծ փաստաթղթերի միջոցով փոխանակել ամերիկյան «սառեցված» ավանդային անդորրագրերը ռուսական ընկերությունների բաժնետոմսերի հետ՝ դրանով իսկ վերջիններիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։
Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության ՔՕ 159 հոդվածի 4-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):
Քրեական գործով մեղադրյալների՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բնակության վայրում և գրասենյակներում խուզարկություններ են կատարվել, առգրավվել են կապի սարքավորումներ, փաստաթղթեր, ռուս և օտարերկրյա իրավաբանական անձանց կնիքներ, կրիպտոդրամապանակներով թվային կրիչներ, ավելի քան 100 մլն ռուբլի գումար։
Դատարանի որոշմամբ երեք կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ երկուսի նկատմամբ նշանակվել է տնային կալանք։
Օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունները շարունակվում են։