TRIPP-ը դիտարկում ենք որպես տարածաշրջանում խաղաղության և համագործակցության զարգացման հերթական ներդրում․ Ալիևը՝ Թրամփին

Քաղաքականություն

15.06.2026 | 12:02

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրա 80-ամյակի կապակցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դրանում անդրադարձ է արվում նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացին։

«Մենք նաև գնահատում ենք Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի առաջխաղացման Ձեր վճռականությունը: Վաշինգտոնում Ձեր ներկայությամբ եռակողմ համատեղ հռչակագրի ստորագրումը, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը Ձեր հետևողական խաղաղաշինական ջանքերի արդյունքն են: Միաժամանակ, մենք «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղին» (TRIPP) դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող հերթական ներդրում, որը կապահովի Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը և կդառնա Միջին միջանցքի մաս»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment