ՀՀ–ում 1 շաբաթում 459 ոչ սթափ վարորդ է հայտնաբերվել. ի՞նչ իրավախախտումներ են արձանագրվել

https://arm.sputniknews.ru/20261006/hhum-1-shabatum-459-voch-stap-varvord-e-hajtnabervel-inch-iravakhakhtumner-en-ardzanagrvel-107734665.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/797/28/7972860_214:0:2945:2048_1920x0_80_0_0_76fe8fefaef72732eb733cf0e03b7877.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վարորդ, վարորդական իրավունք, խախտում, ներքին գործերի նախարարություն (նգն), ոստիկան, հհ ոստիկանություն

վարորդ, վարորդական իրավունք, խախտում, ներքին գործերի նախարարություն (նգն), ոստիկան, հհ ոստիկանություն

Բաժանորդագրվել

Նախորդ շաբաթվա ընթացքում տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 21 անձ։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 5-ը ճանապարհային երթևեկության կանոնների 15071 խախտում է հայտնաբերվել, որից 459-ի դեպքում ոչ սթափ վարորդներ են եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

«Առանց վարորդական իրավունքի վկայականի երթևեկող 414 անձ է հայտնաբերվել, իսկ առանց հաշվառման համարանիշի երթևեկել է 62 անձ։ Նույն ժամանակահատվածում չամրակապված վարելու 3157 դեպք է արձանագրվել, առանց մանկական նստատեղի (քարսիթի)` 184, վարելու ընթացքում ծխելու՝ 855, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 780, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 284, արագության գերազանցման՝ 2310 և 5179 այլ իրավախախտում է արձանագրվել։ Առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվել է 163 մեքենա, 725 դեպքը վերաբերել են տեխնիկական զննություն չանցած մեքենաներին, 402-ը՝ լուսարձակների անսարքությանը, 133-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով երթևեկելուն»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ տարբեր կասկածանքով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ են տարվել 21 անձ։

Հիշեցնենք, որ մայիսին խմած վիճակում վարելու և այդ պատճառով վարորդական վկայականից զրկված վարորդները բողոքի ակցիաներ էին անում, որպեսզի դրանք վերականգնելու համար քննություն չհանձնեն, այլ ուղղակի որպես վարչական տուգանք գումար տան։

Ի վերջո, մայիսի 16-ին, Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկ արեց իրեն մոտեցած վարորդներին` քննություն չհանձնեն իրավունքը վերականգնելու համար, բայց ավելի քիչ բալեր ունենան։
Հունիսին ԱԺ–ն (միայն ՔՊ–ականները) ընդունեց համապատասխան փոփոխությունների նախագիծը։

Leave a comment