Ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը․
«Մենք բարձր ենք գնահատում Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլոց կողմից ձեռնարկված միջնորդական ջանքերը։ Հույս ունենք, որ այս նշանակալի զարգացումը կհարթի ճանապարհը Մերձավոր Արևելքում համապարփակ և երկարատև խաղաղության համար», – X-ում գրել է Փաշինյանը: