Mehr-ը հրապարակել է Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման հուշագրի նախագծի բովանդակությունը։
1․ Ռազմական գործողությունների մշտական և անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։
2․ ԱՄՆ-ն պարտավորվում է չմիջամտել Իրանի ներքին գործերին և հարգել Իրանի ինքնիշխանությունը։
3․ Ծովային շրջափակման ամբողջական վերացում՝ 30 օրվա ընթացքում։
4․ ԱՄՆ-ն պարտավորվում է դուրս բերել իր զորքերը Իրանի շրջաններից:
5․ Հորմուզի նեղուցի վերաբացումը 30 օրվա ընթացքում՝ Իրանի համաձայնությամբ։
6․ Նավթի, նավթաքիմիական արտադրանքի վաճառքի վրա պատժամիջոցների կասեցում և Իրանի համար իր ֆինանսական ակտիվներին լիարժեք հասանելիություն։
7․ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Իրանի համար առնվազն 300 միլիարդ դոլարի վերակառուցման ծրագրերի ապահովումը։
8․ 60 օրվա ընթացքում բանակցություններ վարել՝ միջուկային հարցերի շուրջ վերջնական համաձայնության հասնելու և ԱՄՆ-ի առաջնային ու երկրորդային պատժամիջոցների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի բանաձևերի լիակատար վերացման համար։
9․ Իրանը վերահաստատում է իր հանձնառությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին (NPT) և պարտավորվում է չարտադրել միջուկային զենք։
10․ ԱՄՆ-ն պարտավորվում է չավելացնել տարածաշրջանում իր զորքերի թիվը և չկիրառել նոր պատժամիջոցներ։
11․ Իրանի սառեցված 24 միլիարդ դոլարի միջոցների ապասառեցում՝ 60-օրյա վերջնական բանակցությունների ընթացքում։ Այդ գումարի կեսը պետք է տրամադրվի Իրանին դեռևս մինչև բանակցությունների մեկնարկը։
12․ Համաձայնագրի իրականացման մոնիթորինգի մեխանիզմի ստեղծում։
13․ Վերջնական համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։
14․ Վերջնական բանակցությունները չեն սկսվի, քանի դեռ չեն կատարվել հետևյալ նախապայմանները՝ Իրանի սառեցված միջոցների կեսի ապասառեցումը, իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կասեցումը և ծովային շրջափակման վերացումը։
Վերջնական համաձայնագիրը կվերաբերի բացառապես հարստացված միջուկային նյութերի և ուրանի հարստացման ճակատագրին, պատժամիջոցների վերացմանը, ինչպես նաև Իրանի տնտեսական վերականգնման ծրագրին։
Իրանի հրթիռային ծրագրի և դիմադրության խմբերին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ քննարկումները վերջնականապես հանվել են օրակարգից։
«Հրապարակ»