Ուկրաինայի զինված ուժերը կրկին գրոհել են Խերսոնի մարզի կամուրջները

https://arm.sputniknews.ru/20260615/ukrainaji-zinvats-uzhery-krkin-grvohel-en-khersvoni-marzi-kamurjnery-103505854.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103166705_129:0:1329:900_1920x0_80_0_0_baa340a87209fee7c9f0b9fbcd6e2508.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

խերսոն, ռուսաստան, ուկրաինա, կամուրջ, պատերազմ

խերսոն, ռուսաստան, ուկրաինա, կամուրջ, պատերազմ

Բաժանորդագրվել

Պաշտոնյան նշել է, որ ուկրաինական զորքը նպատակաուղղված հարվածում է տրանսպորտային ենթակառուցվածքներին։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը գրոհել են Խերսոնի մարզի՝ Չոնգարի և «Արաբատսկայա ստրելկայի» ուղղությամբ կամուրջները։ Այս մասին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն:

«Գիշերային հարձակման հետևանքով կրկին վնասվել է Չոնգարի մոտ գտնվող կամուրջը։ «Ջանկոյ» անցակետով երթևեկությունն ամբողջությամբ արգելափակված է»,-գրել է Սալդոն Telegram-ալիքում։

Նրա խոսքով՝ գիշերը հարվածներ են հասցվել Գենիչեսկը «Արաբատսկայա ստրելկային» միացնող կամրջին։

«Երթևեկությունը փակ է։ Պահպանվում է դրոնային վտանգը, ուստի մասնագետները ձեռնամուխ կլինեն վնասի աստիճանի գնահատմանը օպերատիվ ծառայությունների թույլտվությունից անմիջապես հետո: Հակառակորդը նպատակաուղղված հարվածում է տրանսպորտային ենթակառուցվածքներին, որպեսզի խնդիրներ ստեղծի մարդկանց համար», – նշել է Սալդոն։

Նա նշել է, որ երթևեկության վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ։

Նշենք, որ Ուկրաինայի զինված ուժերը հունիսի 11-ի գիշերը հարվածներ են հասցրել նաև Խերսոնի մարզի կամուրջներին:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment