https://arm.sputniknews.ru/20260615/ukrainaji-zinvats-uzhery-krkin-grvohel-en-khersvoni-marzi-kamurjnery-103505854.html
Ուկրաինայի զինված ուժերը կրկին գրոհել են Խերսոնի մարզի կամուրջները
Ուկրաինայի զինված ուժերը կրկին գրոհել են Խերսոնի մարզի կամուրջները
Sputnik Արմենիա
Պաշտոնյան նշել է, որ ուկրաինական զորքը նպատակաուղղված հարվածում է տրանսպորտային ենթակառուցվածքներին։ 15.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-15T09:43+0400
2026-06-15T09:43+0400
2026-06-15T09:43+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
խերսոն
ռուսաստան
ուկրաինա
կամուրջ
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103166705_0:137:1353:898_1920x0_80_0_0_11299cbecc1feaf761ed0719db27ad63.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը գրոհել են Խերսոնի մարզի՝ Չոնգարի և «Արաբատսկայա ստրելկայի» ուղղությամբ կամուրջները։ Այս մասին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն:«Գիշերային հարձակման հետևանքով կրկին վնասվել է Չոնգարի մոտ գտնվող կամուրջը։ «Ջանկոյ» անցակետով երթևեկությունն ամբողջությամբ արգելափակված է»,-գրել է Սալդոն Telegram-ալիքում։Նրա խոսքով՝ գիշերը հարվածներ են հասցվել Գենիչեսկը «Արաբատսկայա ստրելկային» միացնող կամրջին։Նա նշել է, որ երթևեկության վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ։Նշենք, որ Ուկրաինայի զինված ուժերը հունիսի 11-ի գիշերը հարվածներ են հասցրել նաև Խերսոնի մարզի կամուրջներին:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
խերսոն
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103166705_129:0:1329:900_1920x0_80_0_0_baa340a87209fee7c9f0b9fbcd6e2508.jpg.webp
խերսոն, ռուսաստան, ուկրաինա, կամուրջ, պատերազմ
խերսոն, ռուսաստան, ուկրաինա, կամուրջ, պատերազմ
Պաշտոնյան նշել է, որ ուկրաինական զորքը նպատակաուղղված հարվածում է տրանսպորտային ենթակառուցվածքներին։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը գրոհել են Խերսոնի մարզի՝ Չոնգարի և «Արաբատսկայա ստրելկայի» ուղղությամբ կամուրջները։ Այս մասին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն:
«Գիշերային հարձակման հետևանքով կրկին վնասվել է Չոնգարի մոտ գտնվող կամուրջը։ «Ջանկոյ» անցակետով երթևեկությունն ամբողջությամբ արգելափակված է»,-գրել է Սալդոն Telegram-ալիքում։
Նրա խոսքով՝ գիշերը հարվածներ են հասցվել Գենիչեսկը «Արաբատսկայա ստրելկային» միացնող կամրջին։
«Երթևեկությունը փակ է։ Պահպանվում է դրոնային վտանգը, ուստի մասնագետները ձեռնամուխ կլինեն վնասի աստիճանի գնահատմանը օպերատիվ ծառայությունների թույլտվությունից անմիջապես հետո: Հակառակորդը նպատակաուղղված հարվածում է տրանսպորտային ենթակառուցվածքներին, որպեսզի խնդիրներ ստեղծի մարդկանց համար», – նշել է Սալդոն։
Նա նշել է, որ երթևեկության վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ։
Նշենք, որ Ուկրաինայի զինված ուժերը հունիսի 11-ի գիշերը հարվածներ են հասցրել նաև Խերսոնի մարզի կամուրջներին:
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։