https://arm.sputniknews.ru/20260615/adrbejani-ev-turqiaji-qani-qaghaqaci-e-gujq-dzerq-berel-hajastanum-103455007.html
Ադրբեջանի և Թուրքիայի քանի՞ քաղաքացի է գույք ձեռք բերել Հայաստանում
Ադրբեջանի և Թուրքիայի քանի՞ քաղաքացի է գույք ձեռք բերել Հայաստանում
Sputnik Արմենիա
Հայաստանում անշարժ գույքի գնորդների շարքում առաջատարը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն են 15.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-15T08:55+0400
2026-06-15T08:55+0400
2026-06-15T08:55+0400
հայաստան
անշարժ գույք
թուրքիա
ադրբեջան
ռուսաստան
քաղաքացի
վաճառք
գնորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/2290/24/22902422_0:85:1600:985_1920x0_80_0_0_776584898d3d1a12c396ea51e7dc6a7b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Անցյալ տարի` 2025 թվականին, Հայաստանում այլ երկրների քաղաքացիների մասնակցությամբ առուվաճառքի 4 413 գործարք է իրականացվել, որոնցից 4-ը` Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ կադաստրի կոմիտեից։Կոմիտեից տեղեկացրել են, որ 2026 թվականի հունվար–ապրիլ ժամանակահատվածում Թուրքիայի քաղաքացիներն անշարժ գույքի գործարք չեն իրականացրել։Կադաստրի կոմիտեի կայքում հրապարակված տվյալների համաձայն` այս տարվա առաջին եռամսյակում իրականացված գործարքներից 1889–ի դեպքում օտարերկրյա քաղաքացիները հանդես են եկել միայն որպես գնորդ, 2 399–ի դեպքում` միայն վաճառող, իսկ 125 գործարքի դեպքում երկու կողմն էլ օտարերկրյա քաղաքացիներ են եղել։Արդյունքում նախորդ տարի օտարերկրյա քաղաքացիները գնել են 2014 անշարժ գույք և վաճառել են 2 524–ը։Օտարերկրացիները նախընտրել են բնակարաններ, հողատարածքներ և ավտոտնակներ գնել։Նրանք անշարժ գույք են գնել հիմնականում Երևանում (1304 միավոր), երկրորդ և երրորդ հորիզոնականներում Կոտայքի (221 միավոր) և Լոռու (78 միավոր) մարզերն են։ Վաճառքի դեպքում առաջին տեղում կրկին Երևանն է (762 միավոր), երկրորդ և երրորդ տեղերում` Կոտայքի (364 միավոր) և Արմավիրի (292 միավոր) մարզերը։Ըստ ՀՀ կադաստրի կոմիտեի` Հայաստանում անշարժ գույքի գնորդների շարքում առաջատարը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն են, որոնց հաջորդում են ԱՄՆ քաղաքացիները, իսկ եռյակը եզրափակում են Իրանի քաղաքացիները։ ՀՀ–ում գույք ձեռք բերողների շարքում նաև Սիրիայի, եվրոպական տարբեր երկրների, ԱՊՀ այլ պետությունների քաղաքացիներ կան։2026 թվականի առաջին եռամսյակում օտարերկրյա քաղաքացիները գնել են 525 միավոր անշարժ գույք, վաճառել` 572–ը։Օտարերկրյա քաղաքացիները հունվար–ապրիլ ժամանակահատվածում գնել են 316 բնակարան, 68 ավտոտնակ, 58 հողատարածք, 54 բնակելի տուն։ Գնել են նաև արտադրական և հասարակական նշանակության շինություններ։ Նրանք վաճառել են 226 բնակարան, 172 հող և 145 բնակելի տուն։ Չնչին թիվ են կազմել արտադրական և հասարակական նշանակության շինությունների վաճառքները։Հիշեցնենք` Թուրքիայի քաղաքացիները 2023 թվականին Հայաստանի Հանրապետությունում 3 բնակարան էին ձեռք բերել բազմաբնակարան բնակելի շենքերում, բոլորը` Երևանում։ Ադրբեջանի քաղաքացիները նույն թվականին անշարժ գույք ձեռք չէին բերել ՀՀ–ում, մինչդեռ 2022-ին 2 անշարժ գույք էին գնել, մեկը` Երևանում, մյուսը` Լոռու մարզում (1 անհատական բնակելի տուն)։
թուրքիա
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2290/24/22902422_88:0:1512:1068_1920x0_80_0_0_6c67801496cfbc51417732491a514537.jpg.webp
հայաստան, անշարժ գույք, թուրքիա, ադրբեջան, ռուսաստան, քաղաքացի, վաճառք, գնորդ, инфографика
հայաստան, անշարժ գույք, թուրքիա, ադրբեջան, ռուսաստան, քաղաքացի, վաճառք, գնորդ, инфографика
Հայաստանում անշարժ գույքի գնորդների շարքում առաջատարը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն են
«ՀՀ–ում Ադրբեջանի քաղաքացիների կողմից գրանցված գույք առկա չէ։ 2025 թվականի ընթացքում Թուրքիայի քաղաքացիների կողմից Երևանի Կենտրոն վարչական շրջանում ձեռք է բերվել բազմաբնակարան բնակելի շենքի 1 բնակարան, վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 2 բնակարան և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղական բնակավայրում 1 հող»,– հայտնել են գերատեսչությունից։
Կոմիտեից տեղեկացրել են, որ 2026 թվականի հունվար–ապրիլ ժամանակահատվածում Թուրքիայի քաղաքացիներն անշարժ գույքի գործարք չեն իրականացրել։
Կադաստրի կոմիտեի կայքում հրապարակված տվյալների համաձայն` այս տարվա առաջին եռամսյակում իրականացված գործարքներից 1889–ի դեպքում օտարերկրյա քաղաքացիները հանդես են եկել միայն որպես գնորդ, 2 399–ի դեպքում` միայն վաճառող, իսկ 125 գործարքի դեպքում երկու կողմն էլ օտարերկրյա քաղաքացիներ են եղել։
Արդյունքում նախորդ տարի օտարերկրյա քաղաքացիները գնել են 2014 անշարժ գույք և վաճառել են 2 524–ը։
Օտարերկրացիները նախընտրել են բնակարաններ, հողատարածքներ և ավտոտնակներ գնել։
Նրանք անշարժ գույք են գնել հիմնականում Երևանում (1304 միավոր), երկրորդ և երրորդ հորիզոնականներում Կոտայքի (221 միավոր) և Լոռու (78 միավոր) մարզերն են։ Վաճառքի դեպքում առաջին տեղում կրկին Երևանն է (762 միավոր), երկրորդ և երրորդ տեղերում` Կոտայքի (364 միավոր) և Արմավիրի (292 միավոր) մարզերը։
Ըստ ՀՀ կադաստրի կոմիտեի` Հայաստանում անշարժ գույքի գնորդների շարքում առաջատարը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն են, որոնց հաջորդում են ԱՄՆ քաղաքացիները, իսկ եռյակը եզրափակում են Իրանի քաղաքացիները։ ՀՀ–ում գույք ձեռք բերողների շարքում նաև Սիրիայի, եվրոպական տարբեր երկրների, ԱՊՀ այլ պետությունների քաղաքացիներ կան։
2026 թվականի առաջին եռամսյակում օտարերկրյա քաղաքացիները գնել են 525 միավոր անշարժ գույք, վաճառել` 572–ը։
Օտարերկրյա քաղաքացիները հունվար–ապրիլ ժամանակահատվածում գնել են 316 բնակարան, 68 ավտոտնակ, 58 հողատարածք, 54 բնակելի տուն։ Գնել են նաև արտադրական և հասարակական նշանակության շինություններ։ Նրանք վաճառել են 226 բնակարան, 172 հող և 145 բնակելի տուն։ Չնչին թիվ են կազմել արտադրական և հասարակական նշանակության շինությունների վաճառքները։