ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները, բաշխեց մանդատները։ Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանը կունենա հետեւյալ պատկերը․
«Քաղաքացիական պայմանագիրը» ստացավ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի համամասնական ցուցակների 2-րդ մասին, ապա ազգային փոքրամասնություններից ՔՊ-ն ունեցավ 3 մանդատ՝ եզդի, ռուս, քուրդ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, իսկ «Ուժեղ Հայաստանի» 1 մանդատը ազգային փոքրամասնություններից կտրվի ասորիներին։
ԿԸՀ այս որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Սահմանադրական դատարանում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: