Հայտնի է` որ կուսակցությունն ու դաշինքը քանի մանդատ կունենան նոր ԱԺ–ում

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց, թե խորհրդարանական ընտրություններում դրական շեմը հաղթահարած 3 ուժերը քանի մանդատ կունենան։
Նրա խոսքով` պատգամավորական մանդատները բաշխվում են հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիրը» կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 28 մանդատ, իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։

Հայտնել էինք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հրապարակել է հունիսի 7–ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները` արձանագրելով, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը` հավաքելով 58287 քվե կամ 3.9893%:

Leave a comment