Քաղաքականություն
14.06.2026 | 19:02
«Ակնկալիք ունենք, որ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զերծ կմնա SMS-ների հրահանգներին հետևելուն (ես ենթադրում եմ, չեմ պնդում) և ի վերջո կկատարի իր վրա Սահմանադրությամբ և օրենքներով դրված պարտականությունը. այսինքն՝ կապահովի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձայների անձեռնմխելիության սկզբունքը, նվազագույնը ինչը ենթադրում է, որ այն ապօրինի և անօրինական որոշումները՝ չեղարկման, չգիտեմ և այլն, հա՞, որ իրենք փորձում են ինչ-որ այդ գործընթացը անեն, ի վերջո կդադարեցնեն»,-այս մասին Factor TV-ի հետ զրույցում ԿԸՀ բակում հայտնեց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։
«Երեկ վստահաբար դուք հետևում էիք ուղիղ եթերով, թե ինչպես, օրինակ, Արամ Օրբելյանը, ինչպես Արամ Վարդևանյանը, ինչպես Արծվիկ Մինասյանը՝ մի խոսքով երրորդ կողմերը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փաստաբանները ջախջախեցին այն ապօրինի որոշման հիմքերը, որոնք ներկայացվել էին։
Ի զարմանս (սարկազմով եմ ասում էլի) Հայաստանի Հանրապետության դատարանները, ըստ էության որոշեցին անտեսել փաստագրական բոլոր այդ դրույթները և ըստ էության որոշում ընդունեցին քաղաքական բնույթի։ Դա իմ անձնական կարծիքն է՝ սուբյեկտիվ, խիստ սուբյեկտիվ, բայց այնուամենայնիվ դա այն է, ինչ հիմա կա»,-նշեց նա։
Աբովյանը հրաժարվեց հայտնել՝ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գալո՞ւ է ԿԸՀ, թե ոչ։
Մանրամասները՝ տեսանյութում։