https://arm.sputniknews.ru/20260206/vostikanutjan-pashtvonjan-keghts-ardzanagrutjunner-e-kazmel-nra-pashtvonavarumy-kasecvel-e-98513491.html
Ոստիկանության պաշտոնյան կեղծ արձանագրություններ է կազմել. նրա պաշտոնավարումը կասեցվել է
Ոստիկանության պաշտոնյան կեղծ արձանագրություններ է կազմել. նրա պաշտոնավարումը կասեցվել է
Sputnik Արմենիա
ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կեղծ արձանագրություններ կազմելու հետևանքով քաղաքացիները տուգանվել են 50.000-ական ՀՀ դրամով։ 06.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-06T16:05+0400
2026-02-06T16:05+0400
2026-02-06T16:07+0400
հակակոռուպցիոն դատարան
հակակոռուպցիոն կոմիտե
ոստիկան
պաշտոնյա
կեղծիք
խաբեություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1a/84340271_0:0:1600:901_1920x0_80_0_0_f267ee1a5c2ad58dd1ba711cb4f48515.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ՆԳՆ ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ։ Նրա պաշտոնավարումը կասեցվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։Նշվում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձը կեղծ արձանագրություններ է կազմել մեկ տասնյակից ավելի քաղաքացիների ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ:ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով այդ քաղաքացիները տուգանվել են 50.000-ական ՀՀ դրամով։Պաշտոնեական կեղծիք կատարելու համար ոստիկանության ծառայողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով : Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ՀՀ-ից բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։Բռնությամբ ցուցմունք կորզող ոստիկանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել. ՔԿՔրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1a/84340271_179:0:1600:1066_1920x0_80_0_0_d95a070755888f45b57b8a99e9b48f21.jpg.webp
հակակոռուպցիոն դատարան, հակակոռուպցիոն կոմիտե, ոստիկան, պաշտոնյա, կեղծիք, խաբեություն
հակակոռուպցիոն դատարան, հակակոռուպցիոն կոմիտե, ոստիկան, պաշտոնյա, կեղծիք, խաբեություն
ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կեղծ արձանագրություններ կազմելու հետևանքով քաղաքացիները տուգանվել են 50.000-ական ՀՀ դրամով։
Նշվում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձը կեղծ արձանագրություններ է կազմել մեկ տասնյակից ավելի քաղաքացիների ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ:
«Հիշյալ պաշտոնատար անձը 2023 թվականի հունվարի 4-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում 13 քաղաքացիների կողմից օրենքով նախատեսված վարչական որևէ իրավախախտում կատարած չլինելու պայմաններում, առանց վերջիններիս մասնակցության, նրանց վերաբերյալ կազմել է իրավաբանական պատասխանատվություն առաջացնող 17 կեղծ արձանագրություն՝ դրանք դնելով պաշտոնական շրջանառության մեջ»,–հայտնում է կոմիտեն:
ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով այդ քաղաքացիները տուգանվել են 50.000-ական ՀՀ դրամով։
Պաշտոնեական կեղծիք կատարելու համար ոստիկանության ծառայողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով : Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ՀՀ-ից բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: