https://arm.sputniknews.ru/20260614/kentrvonakan-yntrakan-handznazhvoghvovy-darnum-e-nikvoli-hancakicy-gegham-manukjan-103496000.html
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դառնում է Նիկոլի հանցակիցը. Գեղամ Մանուկյան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դառնում է Նիկոլի հանցակիցը. Գեղամ Մանուկյան
Sputnik Արմենիա
Մանուկյանի խոսքով` Փաշինյանն այսօր մեղսակից է դարձնում նաև ռազմական ոստիկանությանը, զինկոմիսարիատներին։ 14.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-14T19:26+0400
2026-06-14T19:26+0400
2026-06-14T19:28+0400
գեղամ մանուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102398417_0:48:2560:1488_1920x0_80_0_0_9e62039530685b8cfdf1a680c83b1d43.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դառնում է Նիկոլ Փաշինյանի հանցակիցը։ Այս մասին ԿԸՀ–ի դիմաց ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը` անդրադառնալով ԲՀԿ–ին ԱԺ–ից դուրս թողնելու որոշմանը։Հայտնել էինք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց հունիսի 7–ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները` արձանագրելով, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը` հավաքելով 58287 քվե կամ 3.9893%:Մանուկյանի խոսքով` հունիսի 11-ի ուշ երեկոյան, երբ ԿԸՀ–ն որոշեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, հաջորդ օրը` ևս մի ընտրատեղամասի, որի արդյունքում ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն, դա Նիկոլ Փաշինյանի հրահանգի կատարումն էր։«Բա ԿԸՀ–ն մի շաբաթ ինչի՞ ձեն չէր հանում, թե՞ երբ որ Նիկոլը գժվեց` տեսնելով, որ «Բարգավաճ Հայաստանն» անցնում է խորհրդարան, իր նախկին լրագրողին, ծեծ կերած լրագրողին տվեց հանձնարարություն։ Էսօր Նիկոլը մեղսակից է դարձնում ռազմական ոստիկանությանը, զինկոմիսարիատներին։ Մեր նախընտրական շտաբն այս օրերին ակտիվ ուսումնասիրության մեջ է։ Նախնական շուրջ 200 տեղամասի արդյունքները համադրելով` արդեն կարելի է ասել, որ սո՛ւտ է ասում իշխանությունը, սո՛ւտ է ասում ԿԸՀ–ն, թե գաղտնի ցուցակով այսքան թվով զինվորական է քվեարկել` քվեարկությանը մի քանի 1000 ավելի մասնակցություն է եղել»,–ասաց Մանուկյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102398417_143:0:2418:1706_1920x0_80_0_0_bfebefc235aeec0175628864fcb1aeb2.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գեղամ մանուկյան
19:26 14.06.2026 (Թարմացված է: 19:28 14.06.2026)
Բաժանորդագրվել
Մանուկյանի խոսքով` Փաշինյանն այսօր մեղսակից է դարձնում նաև ռազմական ոստիկանությանը, զինկոմիսարիատներին։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դառնում է Նիկոլ Փաշինյանի հանցակիցը։ Այս մասին ԿԸՀ–ի դիմաց ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը` անդրադառնալով ԲՀԿ–ին ԱԺ–ից դուրս թողնելու որոշմանը։
Հայտնել էինք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց հունիսի 7–ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները` արձանագրելով, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը` հավաքելով 58287 քվե կամ 3.9893%:
Մանուկյանի խոսքով` հունիսի 11-ի ուշ երեկոյան, երբ ԿԸՀ–ն որոշեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, հաջորդ օրը` ևս մի ընտրատեղամասի, որի արդյունքում ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն, դա Նիկոլ Փաշինյանի հրահանգի կատարումն էր։
«Բա ԿԸՀ–ն մի շաբաթ ինչի՞ ձեն չէր հանում, թե՞ երբ որ Նիկոլը գժվեց` տեսնելով, որ «Բարգավաճ Հայաստանն» անցնում է խորհրդարան, իր նախկին լրագրողին, ծեծ կերած լրագրողին տվեց հանձնարարություն։ Էսօր Նիկոլը մեղսակից է դարձնում ռազմական ոստիկանությանը, զինկոմիսարիատներին։ Մեր նախընտրական շտաբն այս օրերին ակտիվ ուսումնասիրության մեջ է։ Նախնական շուրջ 200 տեղամասի արդյունքները համադրելով` արդեն կարելի է ասել, որ սո՛ւտ է ասում իշխանությունը, սո՛ւտ է ասում ԿԸՀ–ն, թե գաղտնի ցուցակով այսքան թվով զինվորական է քվեարկել` քվեարկությանը մի քանի 1000 ավելի մասնակցություն է եղել»,–ասաց Մանուկյանը։