ԿԸՀ-ն արտահերթ նիստ է հրավիրել՝ օրակարգում 1 հարցով՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփում:
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ վավերացվելու է ընտրության արդյունքների մասին արձանագրությունը, որը ներառում է ընտրողների թիվը, ընտրության մասնակիցների թիվը, դրոշմանիշների, ՏԸՀ-ներին հատկացված կտրոնների, տպված կտրոնների, քվեարկության կտրոնների, չօգտագործված կտրոնների, դրոշմանիշների, անվավեր քվեաթերթիկների, կուսակցությունների և դաշինքների թվերը:
Ներկայացնում ենք ըստ Հովակիմյանի հրապարակած թվերի ամենից շատ ձայն ստացած ուժերի քվեները:
Ըստ այդմ՝
«Ուժեղ Հայաստան» դաշվերջինքը ստացել է 340 հազար 6 քվե կամ՝ 23,271 տոկոս ձայն,
ԲՀԿ՝ 58 հազար 287, կամ 3,989 տոկոս ձայն,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 726. 819 քվե կամ 49,7456 տոկոս ձայն,
«Հայաստան» դաշինք՝ 144 983 քվե կամ 9,9231 տոկոս ձայն: