Իրանը մտադիր է պատասխանել Բեյրութի արվարձանում Իսրայելի իրականացրած հարձակմանը։
«Խաթամ ալ-Անբիա» շտաբի հրամանատարի տեղակալը հայտարարել է, որ իսրայելական հարվածն անպատասխան չի մնա։
«Իրանի պատասխանը անխուսափելի է։ Մի քանի ժամից Իսրայելի երկինքը կրկին կհեղեղվի հրթիռների անձրևով»,- փոխանցում են ԻՀՊԿ-ին մոտ կանգնած աղբյուրները։
Հայտարարության իսկությունը և դրանում հնչեցված սպառնալիքները պաշտոնապես չեն հաստատվել անկախ աղբյուրների կողմից։