Իրանը սպառնում է պատասխանել Բեյրութի վրա Իսրայելի հարձակմանը

Իրանը մտադիր է պատասխանել Բեյրութի արվարձանում Իսրայելի իրականացրած հարձակմանը։

«Խաթամ ալ-Անբիա» շտաբի հրամանատարի տեղակալը հայտարարել է, որ իսրայելական հարվածն անպատասխան չի մնա։

«Իրանի պատասխանը անխուսափելի է։ Մի քանի ժամից Իսրայելի երկինքը կրկին կհեղեղվի հրթիռների անձրևով»,- փոխանցում են ԻՀՊԿ-ին մոտ կանգնած աղբյուրները։

Հայտարարության իսկությունը և դրանում հնչեցված սպառնալիքները պաշտոնապես չեն հաստատվել անկախ աղբյուրների կողմից։

 

Leave a comment