Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով առաջիկա օրերի եղանակային նորությունները:
Սուրենյանի խոսքով՝ ինչպես նախապես կանխատեսվել է, հունիսի 14-ին Հայաստանը գտնվելու է ակտիվ ցիկլոնի գոտում՝ կդիտվեն ակտիվ անձրևներ, կարկուտ, դիտվել են նաև պտտահողմեր, անձրևները կպահպանվեն նաև գիշերը, իսկ հունիսի 15-ի ցերեկվանից ցիկլոնը կթուլանա:
«Հունիսի 15-19-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ, կարճատև անձրևներ կլինեն միայն գիշերը և երեկոյան ժամերին, առանձին հատվածներում, ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կբարձրանա 4-6 աստիճանով»,- ասել է Սուրենյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: