https://arm.sputniknews.ru/20260614/karapetjani-arajarky-karvogh-e-kjanqi-kvochvel-ete-tshnshum-gvortsadrvi-pashinjani-vra-maruqjan-103485569.html
Կարապետյանի առաջարկը կարող է կյանքի կոչվել, եթե ճնշում գործադրվի Փաշինյանի վրա. Մարուքյան
Կարապետյանի առաջարկը կարող է կյանքի կոչվել, եթե ճնշում գործադրվի Փաշինյանի վրա. Մարուքյան
Sputnik Արմենիա
Էդմոն Մարուքյանի խոսքով` ինչը պետք է ստիպի Փաշինյանին գնալ 2–րդ փուլի, եթե ոչ ճնշումը, որը կարող է արվել 2 կոմպոնենտով։ 14.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-14T15:11+0400
2026-06-14T15:11+0400
2026-06-14T15:11+0400
էդմոն մարուքյան
ազգային ժողովի ընտրություններ
սամվել կարապետյան
նիկոլ փաշինյան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0e/103484821_0:0:1921:1080_1920x0_80_0_0_b440bf08e1c298f96fae5cf6d9cfd78c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի առաջարկը կարող է կյանքի կոչվել, եթե ճնշում գործադրվի իշխանության վրա։ Այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։Հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստանը» դիմել է Սահմանադրական դատարան 2 պահանջով՝ չեղարկել ընտրությունների արդյունքները և նշանակել նոր ընտրություններ կամ նշանակել երկրորդ փուլ։Մարուքյանի խոսքով` ինչը կստիպի Փաշինյանին գնալ 2–րդ փուլի, եթե ոչ ճնշումը, որը կարող է արվել 2 կոմպոնենտով։ «Իշխանության վրա ճնշում կարող է գործադրվել 2 կոմպոնենտով՝ ցույց տալ, որ իրենք լեգիտիմ չեն, և 2-րդ՝ փողոցային ճնշում։ Հիմա փողոցային ճնշումը չկա` պետք էր դա ընտրությունների գիշերը սկսել, երբ Փաշինյանը հայտարարեց, թե հաղթել են։ Հիմա Սամվել Կարապետյանը կարող է հայտարարել, որ իրենք ամենախոշոր ընդդիմադիր ուժն են և պահանջի 2-րդ փուլ, և եթե 2-րդ փուլը չեղավ, իրենք մանդատները չվերցնեն։ Քոչարյանն էլ ասի` որ իրենք էլ չեն վերցնելու։ Դա կլինի ճնշում Փաշինյանի վրա, որ ինքը գնա 2-րդ փուլի»,–ասաց Մարուքյանը։ Նրա խոսքով` եթե այդ քայլերը չարվի Փաշինյանը իր վրա ճնշում չի զգա և ոչինչ չի ստիպի նրան վիճարկել ընտրությունների արդյունքները։
2026
Լուրեր
am_HY
Ինչ պետք է անի ընդդիմությունը` հաջողության հասնելու համար. Մարուքյան
Sputnik Արմենիա
Ինչ պետք է անի ընդդիմությունը` հաջողության հասնելու համար. Մարուքյան
2026-06-14T15:11+0400
true
PT3M00S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0e/103484821_237:0:1677:1080_1920x0_80_0_0_e23b517c2914b297bbf92dc08b4e0231.jpg.webp
էդմոն մարուքյան, ազգային ժողովի ընտրություններ, սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), видео
էդմոն մարուքյան, ազգային ժողովի ընտրություններ, սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), видео
Էդմոն Մարուքյանի խոսքով` ինչը պետք է ստիպի Փաշինյանին գնալ 2–րդ փուլի, եթե ոչ ճնշումը, որը կարող է արվել 2 կոմպոնենտով։
«Սամվել Կարապետյանի հաշվարկն այն է, որ 2-րդ փուլում ինքը ամբողջ ընդդիմության ձայները տանի և փորձի էդ ձևով հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Տրամաբանություն կա, բնականաբար, լոգիկան լավն է, բայց շատ կարևոր հանգամանք կա, Սամվել Կարապետյանը դա կարող էր անել մինչև ընտրությունները` ձևելով մեկ միասնական բևեռ, մեկ ցուցակով, որը մենք առաջարկել ենք, բայց չի եղել»։
Մարուքյանի խոսքով` ինչը կստիպի Փաշինյանին գնալ 2–րդ փուլի, եթե ոչ ճնշումը, որը կարող է արվել 2 կոմպոնենտով։
«Իշխանության վրա ճնշում կարող է գործադրվել 2 կոմպոնենտով՝ ցույց տալ, որ իրենք լեգիտիմ չեն, և 2-րդ՝ փողոցային ճնշում։ Հիմա փողոցային ճնշումը չկա` պետք էր դա ընտրությունների գիշերը սկսել, երբ Փաշինյանը հայտարարեց, թե հաղթել են։ Հիմա Սամվել Կարապետյանը կարող է հայտարարել, որ իրենք ամենախոշոր ընդդիմադիր ուժն են և պահանջի 2-րդ փուլ, և եթե 2-րդ փուլը չեղավ, իրենք մանդատները չվերցնեն։ Քոչարյանն էլ ասի` որ իրենք էլ չեն վերցնելու։ Դա կլինի ճնշում Փաշինյանի վրա, որ ինքը գնա 2-րդ փուլի»,–ասաց Մարուքյանը։
Նրա խոսքով` եթե այդ քայլերը չարվի Փաշինյանը իր վրա ճնշում չի զգա և ոչինչ չի ստիպի նրան վիճարկել ընտրությունների արդյունքները։